Դավիթ Տոնոյանը բացառել է առանց Հայաստանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ընտրելու հավանականությունը
«Ես այդ հնարավորությունը բացառում եմ: Դա ինչ-որ օպերատիվ, մարտավարական օղակում որոշում կայացնելու հարց չէ, դա դաշինքի գլխավոր քարտուղարի ընտրության խնդիրն է: Ինչպե՞ս կարելի է առանց դաշինքի մեկ անդամի ընտրել գլխավոր քարտուղար: Կանոնակարգն այդպիսի բան թույլ չի տալիս», – մարտի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ի պատասխան օրեր առաջ Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող Ստանիսլավ Զասի այն հայտարարության, որ ՀԱՊԿ համակարգը թույլ է տալիս սահմանափակ կազմով լուծել գլխավոր քարտուղարի ընտրության հարցը:
Դավիթ Տոնոյանը նաև նշեց, որ այս պահին Հայաստանի ԱԳՆ-ը, ՀԱՊԿ քարտուղարությունը համապատասխան աշխատանքներ են տանում ՀԱՊԿ-ում, իսկ ՊՆ-ն իր կարծիքն արդեն հայտնել է: