Ե՞րբ Բագրատաշենի մաքսակետում հեղափոխություն կլինի
Ե՞րբ Բագրատաշենի մաքսակետում հեղափոխություն կլինի: Երեկ Վրաստանից Բագրատաշենով Հայաստան եմ ժամանել: Ներմուծվող ապրանքների զննման անգարում ընդամենը 2 աշխատակից կար, որոնք չնայած բարեխիղճ էին աշխատում, սակայն չէին հասցնում սպասարկել Հայաստան ապրանքներ ներկրող տասնյակ ավտոմեքենաները:
Վրաստանից պարբերաբար գյումթերքներ ներկրող մի անձ հայտնեց, որ նախկինում այդտեղ աշխատակիցների թիվը մեծ է եղել, սակայն նրանց մի մասին կրճատել են: Սադախլոյի մաքսակետում էլ արհեստականորեն ձգձգում են, ժամանակ են վատնում Հայաստան ներկրվող ապրանքների համար տաքս-ֆրիի գումարը վերադարձնելիս:
Ոսկան Սարգսյան. Ֆեյսբուք