«Ձախորդ գողերը». Իջևանի ոստիկանները հետապնդել ու բռնել են գողություն կատարած անձին
Մարտի 1-ին, ժամը 03.00-ին, գիշերային շրջագայության ընթացքում, ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողները Մետաղագործների փողոց տանող կամրջի վրա նկատել են երկու երիտասարդի, որոնց ձեռքին եղել է պոլիէթիլենային տոպրակներ, մետաղյա երկու ձողեր եւ սեւ արկղ:
Ոստիկանությունից հայտնում են, որ ստուգելու համար մոտեցել են, բայց ոստիկաններին տեսնելով՝ երիտասարդները դիմել են փախուստի։ Հետապնդել են, բայց բռնել հաջողվել է մեկին, որին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել։
Բաժնում պարզվել է նրա ինքնությունը՝ համաներմամբ վերջերս ազատ արձակված 29-ամյա Ալբերտ Գ․-ն էր։
Ոստիկանները պարզել են, որ Ալբերտ Գ․-ն ու ընկերը խանութից գողություն են արել։ Դուռը բացել, մտել էին, գողացել ծխախոտ ու վճարային տերմինալի դրամատուփը:
Հարուցվել է քրեական գործ։