Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները բացահայտել են թաղապետարանից կատարված գողությունները (տեսանյութ)
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով համակարգի տարածքային ստորաբաժանումների ծառայողները պարբերաբար գիշերային ուժեղացված ծառայություն են իրականացնում հանցագործ կանխման ու բացահայտման նպատակով: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խմբերը փետրվարի լույս 24-ի գիշերն իրականացրած շրջիկ ծառայության ժամանակ Ազատության պողոտայում մի տղամարդու են նկատել: Վերջինս կասկածելի վարք էր դրսևորել, ինչն ընդգծվել է նաև ոստիկանների հետ զրույցի ընթացքում: Նույնիսկ ինքնության վերաբերյալ սխալ տվյալներ էր հայտնել:
Աբովյանում ապրող 50-ամյա տղամարդը խուզարկվել է, հայտնաբերվել են տարբեր առարկաներ և աշխատանքային գործիքներ: Շուտով հայտնի է դարձել, որ վերջինս գողություն էր կատարել Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանից: Նա խոստովանական բացատրություն է տվել: Տղամարդը վերջին համաներմամբ ազատ արձակվածներից է: