Երևանում Mazda-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին
Այսօր՝ մարտի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում Mazda մակնիշի 99 PF 899 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կոմիտասի պողոտայում՝ «Երևան սիթի»-ի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտնին, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Ըստ կայքի՝ վարորդը, որը երիտասարդ աղջիկ է, փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։