ԵՊՀ-ում ենթադրյալ չարաշահումների գործով կարգավիճակ ունեցող անձինք առայժմ չկան
ԵՊՀ-ում արձանագրված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ ոստիկանության հարուցած գործը Քննչական կոմիտեն ստացել է։
Գործը գտնվում է նախաքննության փուլում, դատավարական կարգավիճակ ունեցող անձինք առայժմ չկան:
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ մայր բուհում հայտնաբերվել են մի շարք չարաշահումներ։ Ըստ հաղորդագրության՝ համալսարանի 18 աշխատակից 2015-2018 թթ. տարբեր ամիսների փաստացի չեն հաճախել աշխատանքի՝ երկար ժամանակ բացակայելով Հայաստանից, իսկ նրանց անվամբ որպես աշխատավարձ դուրս գրված շուրջ 18.000.000 դրամը հափշտակվել է:
Ըստ ոստիկանության՝ բուհի ղեկավար պաշտոնատար անձը ԵՊՀ ռեկտոր Արամ
Սիմոնյան- խմբ․) ԵՊՀ-ի հետ համագործակցող մի ընկերության ղեկավարից որպես
կաշառք ստացել է 10.000 դոլար ընդհանուր արժողությամբ գույք: Ընկերության
ղեկավարը մասնակի վերանորոգել է նրա բնակարանը և առանձնատունը, ինչպես և
ջեռուցման համակարգ է տեղադրել: Այս ամենի դիմաց բուհի ղեկավարը՝ 2015
թվականին ընկերության հետ շուրջ 400.000.000 դրամի շինաշխատանքների
կատարման պայմանագիր է կնքել։
Նշենք, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ոստիկանության հայտարարությունը անհիմն ու անհեթեթ էր որակել։
«Կգա ժամանակը, եւ դուք կտեսնեք, որ այդ ամբողջը մտացածին,
արհեստականորեն սարքած գործ է: Ես համոզված եմ, որ որեւէ քրեական գործի
շրջանակում իմ մեղքը չի ապացուցվի»,–հայտարարել էր բուհի ղեկավարը։