Վարչապետը հանդիպել է իրեն տեսնել ցանկացող 4-ամյա Մարիի հետ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանն այսօր հյուրընկալել է 4-ամյա Մարի Սահակյանին: Այս մասին տեղեկանում ենք կառավարության ֆեյսբուքյան էջից։
Մեկ շաբաթ առաջ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում Մարին ցանկություն էր հայտնել հանդիպել Նիկոլ Փաշինյանին և լուսանկարվել նրա հետ:
Վարչապետը զրուցել է փոքրիկի հետ, նրան ցույց տվել իր աշխատասենյակը, նվիրել մանկական գրքեր և ինտելեկտուալ խաղեր: