«Մարտի 1-ի» զոհերի հիշատակին նվիրված երթն ավարտվեց (լուսանկարներ)
«Մարտի 1-ի» զոհերի հիշատակին նվիրված երթն ավարտվեց:
Այն մեկնարկել էր Ազատության հրապարակից և ավարտվեց Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ: Երթն առաջնորդում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և երկու դուստրերի հետ էր:
Երթին մասնակցում էին նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Անվտանգության
խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հիշեցնենք, որ 2008-ի փետրվարի 19-ին Հայաստանում տեղի էին ունեցել ՀՀ
նախագահի ընտրություններ, դրան հաջորդող բոլոր օրերին՝ մինչև մարտի 1-ը
ներառյալ, Ազատության հրապարակում ՀՀ հիմնադիր և առաջին նախագահ Լևոն
Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն անցկացնում էին շուրջօրյա ցույցեր ու
հանրահավաքներ:
Մարտի 1-2-ի բախումների ժամանակ 10 մարդ է զոհվել. Տիգրան Խաչատրյան,
Զաքար Հովհաննիսյան, Գոռ Քլոյան, Դավիթ Պետրոսյան, Արմեն Ֆարմանյան, Սամվել
Հարությունյան, Տիգրան Աբգարյան (զինծառայող), Գրիգոր Գևորգյան, Հովհաննես
Հովհաննիսյան, Համլետ Թադևոսյան (ոստիկանության ծառայող): Շուրջ 300 մարդ մարմնական, հրազենային, բեկորային և այլ վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոցներ: