«Մարտի 1»-ի գործով հարցաքննվել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Մարտի 1»-ի քրեական գործով հարցաքննվել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։
Նա այս գործով ունի վկայի կարգավիճակ։ ՀՀ հատուկ քննչական ծառայության մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը նշեց, որ տեղեկությունը չեն մեկնաբանում։