Շտապօգնության համակարգի 375 աշխատակից դիմում է գրել ՀՀ վարչապետին
Շտապօգնության համակարգի 375 աշխատակից դիմում է գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին տեղեկանում ենք «Շտապ բժշկական օգնության» աշխատակից Վահրամ Բուլղադարյանի Facebook-ի էջից:
Աշխատակիցները պահանջում են բուժանձնակազմի համար բժշկական ապահովագրության տրամադրում, աշխատավարձերի վերանայում, նոր բրիգադների ավելացում, բժշկական համազգեստի համար ֆինանսավորում և հանգստի պայմանների ստեղծում (վերանորոգված հանգստի սենյակ, սանհանգույց, խոհանոց):
Վահրամ Բուլղադարյանը տեղեկացրել է նաև, որ դիմում-ստորագրահավաքի կապակցությամբ ՇԲՕ Կենտրոնի ենթակայանում աշխատակիցներն այսօր հանդիպում կունենան ՇԲՕ տնօրինության հետ: