Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը նշելու համար հոբելյանական հանձնաժողով է ստեղծվում. այն գլխավորում է Նիկոլ Փաշինյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ կստեղծվի հոբելյանական հանձնաժողով՝ Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը նշելու համար:
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը նշելու համար ստեղծել հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,- ասված է որոշման մեջ:
Հանձնաժողովը գլխավորելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանձնաժողովի կազմում են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազելի Ղարիբյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: