Քիչ անց ՀՀ վարչապետը հանդես կգա մարտիմեկյան ուղերձով
Քիչ անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա մարտիմեկյան ուղերձով։Այս մասին նա տեղեկացրել է իր facebook-ի էջում։
«Ժամը 11։00-ին հանդես կգամ ուղերձով՝ Մարտի 1-ի կապակցությամբ: Ուղերձը կհեռարձակվի Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ, այլ հեռուստատեսություններով և իմ այս ֆեյսբուքյան էջով»,- ասված է գրառման մեջ: