ԱԱԾ ծառայողները ոստիկանությանն են փոխանցել 2011-ից սպանության համար ՌԴ-ի կողմից հետախուզվողին
Փետրվարի 27-ին`ժամը 17:25-ին, ԱԱԾ ծառայողները, իրացնելով օպերատիվ
տեղեկությունները, հայտնաբերել և նույն օրը` ժամը 20:00-ին, ոստիկանության
քրեական հետախուզության գլխավոր վարչություն են փոխանցել ՌԴ քաղաքացի
29-ամյա Միսակ Լ.-ին, նույն ինքը՝ Հայաստանի քաղաքացի 31-ամյա Միսաք Պ.-ին,
և նրա վերաբերյալ նախապատրաստված նյութերը, ըստ որոնց՝ նա 2011թ.
դեկտեմբերի 27-ից հետախուզվում է ՌԴ Ամուրի մարզի Զավիտինսկի շրջանի ՆԳ
բաժնի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասի (սպանությունը)
մեղադրանքով: