Ծաղկաձորի Սուրբ Կաթողիկե եկեղեցու գանձարկղը թալանել են
Փետրվարի 26-ին Ծաղկաձոր քաղաքի Սուրբ Կաթողիկե եկեղեցուց գողություն է կատարվել․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկանության Ծաղկաձորի բաժին է դիմել Հրազդան քաղաքի բնակիչ 58-ամյա Հարություն Հարությունյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 16։30-ից մինչև 17-30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք Կեչառիսի վանքի գանձարկղից գումար են գողացել։
Ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարվել է ոչ թե Հ. Հարությունյանի մատնանշած Կեչառիսի վանքից, այլ նույն վայրում գտնվող Սուրբ Կաթողիկե եկեղեցուց, որի դուռը բաց է եղել, երբ կատարվել է գողությունը։
Դեպքի առիթով Ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։