«Մեր Մեծերին չգնահատելը դեմ է մեր ազգային արժեքներին»․ Սիրուշոն՝ Երգի պետական թատրոնը լուծարելու առաջարկի մասին
Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:
Սիրուշոն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել Արթուր Գրիգորյանի հետ, որին կից արձագանքել է Երգի պետական թատրոնը լուծարելու առաջարկին։ Նա գրել է․
«Արթուր Գրիգորյանի և իր հիմնած Երգի պետական թատրոնի ավանդը անասելի մեծ է հայկական Որակյալ երաժշտության մեջ: Նա օր ու գիշեր աշխատել է և կերտել սերունդներ, ձևավորել երաժշտական ճաշակ և որակ, տուն է դարձել մի շարք այսօր սիրված կատարողների համար:
Մինչ օրս այն եզակի որակյալ երաժշտական կառույցներից է, որ ճիշտ կրթություն է տալիս:
ԵՊՏ-ի սան երբեք չեմ եղել, բայց շատ բարձր եմ գնահատում այն հսկայական աշխատանքը, որ տարվել է և խոնարհվում եմ Արթուր Գրիգորյանի տաղանդի և աշխատանքի առջև: Մեր Մեծերին չգնահատելը դեմ է մեր ազգային արժեքներին»:
Ավլեի վաղ տեղեկացրել էինք, որ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները արձագանքել են օրերս մամուլում տարածված մշակույթի նախարարության տեղեկանքին, որում, ի թիվս այլ կառույցների, առաջարկվում է լուծարել նաեւ Երգի պետական թատրոնը։