Ավտովթար Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին. տուժածներից մեկը 2-ամյա երեխա է
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ
հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝
փետրվարի 27-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 11։45-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ՝ 46-ամյա Արմենակ Սարգսյանի վարած Mercedes մակնիշի 37 ԼM 777 համարանիշի և 43-ամյա Արման Հովակիմյանի վարած Chevrolet Niva մակնիշի 430 OP 61 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով վարորդներից Ա. Սարգսյանը, նրա ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչներ՝ 23-ամյա Հենրիկ Սարգսյանը և 2-ամյա Լիլի Սարգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն: