Դա դիտարկում ենք որպես հավաք. Վալերիյ Օսիպյանը՝ Մարտի 1-ի հավաք-երթին մասնակցելու մասին
«Մենք դա դիտարկում ենք որպես հավաք: Ոստիկանությունը ցանկացած հավաքի ու երթերի ընթացքում ապահովում է հասարակական կարգը»,- փետրվարի 28-ին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ ոստիկանությունը մասնակցելո՞ւ է Մարտի 1-ի հավաքին, նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:
Ոստիկանապետը նշեց՝ որպես քաղաքացի այդ հավաքին մասնակցել-չմասնակցելու
հարցը յուրաքանչյուր ոստիկանի գործն է, եթե ցանկանում է, իր ազատ ժամին կարող է մասնակցել:
«Ոստիկանությունն ապաքաղաքականացված կառույց է, ես դա չեմ դիտում որպես հավաք, այլ որպես հիշատակի արարողություն, բայց որ իմ կողմից ուղղորդված լինի, հանձնարարական լինի՝ գան, մասնակցեն` ոչ: Մնացած մասով՝ մենք ծառայություններ ենք կազմակերպելու»,- ասաց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինքը՝ Օսիպյանը, մասնակցելո՞ւ է այդ հավաքին, ինչին նա պատասխանեց.
«Չեմ բացառում՝ ելնելով հանգամանքներից»: