Մարտի 1-ին Երևանում վթարային ջրանջատում է սպասվում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մարտի 1-ին` ժամը 10.00-20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղի 3-28 փողոցների և նրբանցքների, Մուշավան թաղամասի 1, 2, 3, 4, 8 փողոցների և Վարդաշեն թաղամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: