Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Սպահանում է
Պաշտոնական այցով երկրորդ օրը Իրանում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր գլխավորած պատվիրակությունն այսօր մայրաքաղաք Թեհրանից մեկնել են քաղաք Սպահան:
Օդանավակայանում հայկական պատվիրակությանը դիմավորել են Սպահանի նահանգապետ Աբբաս Ռեզային, Սպահանի հայոց թեմի առաջնորդ Սիփան եպիսկոպոս Քեչեջյանը և այլք: