Գարնան առաջին օրը կդիմավորենք արևով ու ջերմությամբ. Գագիկ Սուրենյան
Գարնան առաջին օրը կդիմավորենք արեւով ու ջերմությամբ։ Այս մասին իր facebook-ի էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Առաջիկա գիշերը տեղումները բոլոր մարզերում կդադարեն, իսկ առավոտյան ժամերից երկինքը կսկսի պարզել։
Բարի գալուստ գարուն։ Խաղաղություն եւ բարօրություն մեր երկրին»,–գրել է նա։