Հայաստանում 19 տարի սայլակին գամված հիվանդը կարողացել է քայլել (տեսանյութ)
«Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնը իր facebook-ի էջում տեսանյութ է տարածել, որում 19 տարի սայլակին գամված հիվանդի մոտ հաջողվել է ֆունկցիոնալ քայլք իրականացնել:
«Ողնուղեղի ոչ լրիվ վնասվածքով պացիենտի մոտ ստացանք ֆունկցիոնալ քայլք՝ 19 տարի սայլակին գամված լինելուց հետո: Կենտրոնի վերականգնողական թիմի ինտենսիվ աշխատանքի, բուժման անհատական կուրսի պլանավորման ու գերժամանակակից սարքավորումների շնորհիվ է ստացվել այս արդյունքը: Հաջորդ նպատակը ձեռնափայտով քայլքն է: Վստահ ենք, որ շուտով այդ արդյունքն էլ կգրանցենք»,- գրված է տեսանյութին կից գրառման մեջ: