երբ նախկին Հանրապետական ,Հանրապետականների իշխանության օրոք կյանքը ''վայելած'' և հիմա նոր իշխանությունների գիրկը թռած ինչ որ մեկը, քեզ փորձում է մեղադրել հակահեղափոխության մեջ
Facebook-յան օգտատերերից Վահագն Չախալյանը գրել է.<<Էն պահը, երբ նախկին Հանրապետական ,Հանրապետականների իշխանության օրոք
երկիրն ալանած, թալանած, կյանքը ''վայելած'' և հիմա նոր իշխանությունների
գիրկը թռած ինչ որ մեկը, քեզ փորձում է մեղադրել հակահեղափոխության մեջ... քե՜զ, որ ողջ գիտակից կյանքդ անցկացրել ես ընդհատակյա և ոչ ընդհատակյա պայքարի մեջ... քե՜զ, որ բանտում մատներիցդ եղունգ են քաշել, քթիցդ արյուն... ձմեռվա ցրտին բանտախցիդ պատուհանների ապակին են կոտրել և մինչև ձմեռը չավարտվի ապակի չեն դրել, իսկ ամառվա շոգին, Օգոստոս ամսին ջուր չեն տվել, ջու՜ր, ջու՜ր չեն տվել, որ գոնե խմես... քե՜զ, որ ոչ միայն գլխիդ սեփական տանիք չունես, այլև խոհանոցի աթոռ չունես սեփական... քեզ մեղադրում են... էն էլ ինչի՜ մեջ, հակահեղափոխության...
Հ.գ. տղերք սուս մնացեք տեղներդ, ախպոր պես>>: