Նախորդ տարվա հունվարի համեմատ Երևանում բնակարանների գներն այս հունվարին աճել են 9.0 %-ով. Կադաստրի կոմիտե
ՀՀ կադաստրի կոմիտեից տեղեկացնում են, որ 2019 թվականի հունվարին Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքները 2018 թվականի հունվար ամսվա համեմատ աճել են 0.7 %-ով:
Երևանում 2019 թվականի հունվարին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի դեկտեմբերի համեմատ աճել են 0.2 %-ով, իսկ 2018 թվականի հունվարի համեմատ՝ 9.0 %-ով:
Մարզերի քաղաքներում 2019 թվականի հունվարին բազմաբնակարան շենքերի բնակարանների քառ. 1 մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի դեկտեմբերի համեմատ աճել են 0.2 %-ով: