Հայաստանի 7 քաղաքներում ձյուն է տեղում․ ԱԻՆ
Այսօր՝ փետրվարի 27-ին, ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից։
Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց են մարդատար ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար` դժվարանցանելի:
Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան, Չարենցավան, Շիրակի մարզի Գյումրի, Արթիկ, Մարալիկ, Արագածոտնի մարզի Թալին քաղաքներում, Արագածի տարածաշրջանում և Վայոց ձորի մարզում տեղում է ձյուն:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկության համաձայն` ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: