ՊՎԾ աշխատակից Դավիթ Ադյանն արձագանքել է իր ձերբակալության լուրերին
«Ես՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետս, հայտարարում եմ, որ ներկա դրությամբ իմ ղեկավարած ստորաբաժանման հետ միասին ուսումնասիրություն եմ իրականացնում «Երևանի Մ․ Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում։ Իմ ձերբակալության վերաբերյալ տարածված լուրերն ապատեղեկատվություն են»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Դավիթ Ադյանը։
Հիշեցնենք, որ երեկ գիշերվանից տեղեկություններ են տարածվել, որ ձերբակալվել են ՊՎԾ չորս աշխատակից։ Ըստ տեղեկությունների՝ նրանց շարքում են նաեւ Ադյան եղբայրները։ Իսկ ԱԱԾ-ն ու ՊՎԾ-ն ոչ հերքում, ոչ հաստատում են ձերբակալությունների մասին լուրերը՝ խոստանալով առաջիկայում հաղորդագրություն տարածել։