Դատական նիստերի լուսաբանում․ նոր կանոններ լրագրողների համար (տեսանյութ)
«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունը պատրաստել է կարճ ուղեցույց-տեսանյութ դատական նիստեր լուսաբանող լրագրողների համար։
Տեսանյութում ներկայացված են 2019 թվականի հունվարից պաշտոնապես ուժի մեջ մտած «Զանգվածային լրատվության միջոցների հետ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների փոխհարաբերության կանոնները», որոնք հստակեցնում և բարելավում են դռնբաց դատական նիստերը լուսաբանելու պայմանները։