Աղվերանում ձնահոսքի տակ մնացած լեռանգնացին գտել են GPS-ի միջոցով. նոր մանրամասներ՝ դժբախտ դեպքի մասին
Նոր մանրամասներ են հայտնի դարձել փետրվարի 22–ին Աղվերանի սարում ֆրանսիացի լեռանգնացի հետ կատարված դժբախտ դեպքի մասին։
Հավաստի աղբյուրների տեղեկացմամբ՝ լեռնագնացը տեղանքը զննելու նպատակով առաջ է անցել խմբի մյուս անդամներից, ապա որոշ ժամանակ անց հայտնվել ձնահոսքի տակ։ Անհետացած ընկերոջը լեռնագնացները հայտնաբերել են GPS-ի միջոցով։ «911» ծառայությունում ստացված ահազանգից հետո ոտքով դեպքի վայր է մեկնել Հրազդանի փրկարարական ջոկատի արագ արձագանքման խումբը, ապա նաև հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը։ Ժամը 13:30-ի սահմաններում օգնության է մեկնել ՊՆ ուղղաթիռը: ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի կապակցությամբ նշանակված դատաբժշկական փորձաքննությունը դեռ չի ավարտվել, կատարվում է հետաքննություն։
Ներկայումս քննարկվում է ֆրանսիայի քաղաքացու դին Ֆրանսիա տեղափոխելու հարցը։