Հայ բժիշկները Հալեպում կյանք են փրկում. Արծրուն Հովհաննիսյան (լուսանկարներ)
Հայ բժիշկները Հալեպում կյանք են փրկում:
Հետևյալ գրությունը facebook-ի իր էջում արել է ՀՀ պաշտպանության նախարարի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ լուսանկարներ հրապարակելով Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնող մասնագետների աշխատանքից:
Հիշեցնենք, որ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) մեկնել է Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ քաղաք Հալեպ:
Հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալում են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրա
կան գործունեություն: