Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Ազգային տոնի առիթով
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի նախագահ տիկին Կերստի Կալյուլայդին` Էստոնիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ:Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Էստոնիայի միջև առկա կառուցողական երկխոսությունն ու փոխշահավետ համագործակցությունը կընդլայնվեն և կխորանան։