Իրանը կոտրել է ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքի վերահսկողության համակարգերը
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի բրիգադային գեներալ Ամիր-Ալի Հաջիզադեն պատմել է, որ իր գործընկերներին
հաջողվել է կոտրել Սիրիայում եւ Իրաքում ամերիկյան որոշ անօդաչու թռչող սարքերի վերահսկողության համակարգերը, հաղորդում է Gazeta –ն՝ հղում կատարելով Fars News Agency-ին:
«Այժմ մենք վերահսկում ենք 7-8 անօդաչու սարքեր [ԱՄՆ], որոնք մշտապես թռչում էին Սիրիայի եւ Իրաքի երկնքում»,-նշել է Հաջիզադեն:
Գեներալը հավելել է, որ արվել են ԱՄՆ-ի բանակի կենտրոնական հրամանատարություն ԻՀՊԿ-ի ներխուժման լուսանկարներ: Դրանցում երեւում է՝ ինչպես է ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը «տեխնիկական անսարքությունների» պատճառով կոշտ վայրէջք կատարում իր տեղակայման բազայից10 կմ հեռավորության վրա ամայի տեղանքում: