ԱՄՆ-ում հայտնաբերել են շան չափերի տիրանոզավրի մնացորդներ
ԱՄՆ-ի արևմուտքում գիտնականները հայտնաբերել են տիրանոզավրի կմախք: Այն համարվում է մինչև հիմա հայտնաբերվածներից ամենափոքրը: Ըստ գիտնականների`տիրանոզավրը խոշոր շան չափերի է եղել և կշռել է շուրջ 80 կիլոգրամ:
Մարմնի երկարությունը եղել է 1․2 մետր: Գտածոն փաստում է այն մասին, որ տիրանոզավրերը հարյուր միլիոնավոր տարիներ ունեցել են շատ համեստ չափեր և միայն խոշոր կենդանիների վերացումից հետո են իրենց հաստատուն տեղը գտել Երկիր մոլորակի բնաշխարհում: