Ինչի՞ց է վախեցել Աննա Հակոբյանը, երբ լրագրող է եղել
«Երբ ես լրագրող եմ եղել 10 տարի և հետո՝ թերթի գլխավոր խմբագիր, գրել եմ
խմբագրականներ, դրանից առաջ նյութեր, ռեպորտաժներ, առավելևս՝ խմբագրականներ, որոնք լուրջ քննադատության են արժանացել, ես միայն մի բանից եմ վախեցել միշտ, դա եղել է մշտական, որպեսզի չգրեմ մի բան, որը կկարդան օրինակ Բաղրամյան 26-ի կաբինետներում, աշխատասենյակներում, միջանցքներում, կամ մարդիկ , որոնք շատ ներգրավված են էդ ամեն ինչի մեջ, կկարդան ու կծիծաղեն ինձ վրա: Դա եղել է իմ ամենամեծ վախն ամբողջ լրագրողական գործունեության ընթացքում»,- պատմել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Իմ քայլը» և «City of smile» հիմնադրամների հաշվետվության համար հրավիրված ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով մամուլում իր հասցեին շրջանառվող լուրերի մասին հարցին: