Պետական մարմինների աշխատակիցները մասնակցում են հրաձգության հանրապետական մրցույթին (տեսանյութ)
«Ասպար Արմս» հրաձգարանում ընթանում է պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցույթը:
Նախագահի, կառավարության և Ազգային ժողովի աշխատակազմերը, նախարարությունները, կառավարությանը ենթակա մարմինները և մարզպետարանները ներկայացնող 32 թիմի 217 մասնակից կմրցի անհատական և թիմային պայքարում:
Երկօրյա մրցույթի հաղթողները կստանան նվերներ՝ օդամղիչ հրացաններ, հավաստագրեր և հուշանվերներ: