Շրջանառության մեջ է դրվել «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը
Շրջանառության մեջ է դրվել «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանափակել բուքմեքերական ընկերությունների գործունեությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի facebook-ի էջից:
Նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է։
Նշված հղմամբ՝ http://www.parliament.am/draft_history.php?id=10204 ,կարող եք ծանոթանալ օրենքի նախագծին և դրա վերաբերյալ ԱԺ տնտեսագիտական փորձաքննության վարչության եզրակացությանը։
«Ուրախ կլինենք ծանոթանալ ձեր դիտարկումներին (մեկնաբանությունների ձևով)»,- գրված է հայտարարության մեջ: