Արմինե Մարգարյանը նշանակվել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմինե Մարգարյանը նշանակվել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար։
Վարչապետի որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝
Արմինե Մարգարյանին նշանակել անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար»: