Իսպանացի իրավապահները առգրավել են 3.3 տոննա կոկաին
Իսպանական իրավապահները առգրավել են 3.3 տոննա կոկաին՝ դադարեցնելով Հարավային Ամերիկայից թմրամիջոցներ ներկրող խմբի գործունեությունը: Տեղեկությունը տարածել է Իսպանիայի ազգային ոստիկանությունը:
Ըստ տեղեկությունների՝ ձերբակալվել է հանցավոր խմբի 11 անդամ: Նրանցից մեկը Վրաստանի քաղաքացի է, մնացածը՝ Ուկրաինայի:
Ըստ տարածված տեղեկատվության՝ թմրանյութ տեղափոխող նավը կալանել են հունվարի 30-ին Պորտուգալիայի ափերին: Այնուհետև այն տեղափոխել են Սետբուալ նավահանգիստ, իսկ կասկածյալներին հանձնել են գործը քննող Իսպանիայի ոստիկաններին: