Իսրայելի հետ պատերազմի վտանգը մեծ է. Իրանի ԱԳ նախարար
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն Իսրայելին մեղադրել է պատերազմ հրահրելու մեջ և նախազգուշացրել, որ Իսրայելի և Միացյալ Նահանգների քայլերը մեծացնում են բախումների հավանականությունը տարածաշրջանում:
Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, նման հայտարարությամբ իրանցի նախարարը հանդես է եկել Մյունխենի անվտանգության համաժողովում: Իսրայելին մեղադրելով միջազգային օրենքը խախտելու մեջ՝ ռմբակոծություն իրականացնելով Սիրիայում, Զարիֆը դատապարտել է նաև եվրոպական իշխանություններին Իսրայելի և ԱՄՆ-ի վարքագծին չանդրադառնալու համար:
«Պատերազմի վտանգը մեծ է: Այն ավելի կմեծանա, եթե դուք շարունակեք աչք փակել միջազգային օրենքի կոպիտ խախտումների վրա: Իսրայելի վարքագիծը անտեսում է միջազգային օրենքը, ինչպես և ԱՄՆ-ի վարքագիծը», - ընդգծել է Զարիֆը: