Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը Եվրոպայի շահերից չի բխում. Մերկել
Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը Եվրոպայի շահերից չի բխում, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Մյունխենի անվտանգության համաժողովում ելույթի ժամանակ:
Ինչպես նշում է Reuters գործակալությունը, Մերկելը հանդես է եկել ի պաշտպանություն Ռուսաստանից դեպի Գերմանիա նոր գազատարի կառուցման ծրագրի:
«Գիտակցված կերպով Ռուսաստանին քաղաքական առումով բացառելը սխալ է, ես դա մեզ համար ոչ ճիշտ ռազմավարություն եմ համարում: Աշխարհաքաղաքական տեսանկյունից Եվրոպան ոչինչ չի շահի Ռուսաստանի հետ բոլոր համարբերությունները խզելուց», - ասել է Մերկելը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել էր վերոհիշյալ ծրագիրը՝ հայտարարելով, որ Գերմանիան Ռուսաստանի «գերին» է, քանի որ կախում ունի ռուսական գազից: