Հայաստանի և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ին հանդիպում է ունեցել Նիդեռլանդների իր գործընկեր Ստեֆ Բլոկի հետ ու քննարկել երկկողմ ու բազմակողմ օրակարգի հարցեր։ Դրանց թվում են եղել․
Տնտեսական համագործակցությունը, մասնավորապես ՏՏ, բարձր տեխնոլոգիաների, ինովացիաների ոլորտներում,
Երևանում անցկացվելիք ՏՏ համաշխարհային համաժողովը,
Հայաստան-Եվրամիություն համագործակցությունն ու ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացումը։
Անդրադառնալով Եվրոպական Միության հետ հարաբերություններին՝ Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկման հանձնառությունը՝ նշելով, որ Համաձայնագրի արդյունավետ իրագործումը տարբեր բնագավառներում փոխգործակցության լայն դաշտ է բացում ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերում:
Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրներ: