Մենք այլևս խեղճ չենք, թույլ չենք. Արսեն Թորոսյանի ելույթը Պոլսո պատրիարքարանում (տեսանյութ)
ՀՀ առողջաօահության նախարար Արսեն Թորոսյանը Պոլսո պատրիարքարանում հայ համայնքի ներկայացուցիչների առաջ ելույթ է ունեցել.
«Այնպես է ստացվել, որ ես կառավարության առաջին անդամն եմ, որ եղել է այստեղ մայիսից հետո, և դա ինձ համար մեծ պատիվ է: Երևի տեղյակ եք, որ Հայաստանում վերջին շրջանում կտրուկ դրական փսփոխություններ են լինում, և երեկ եղավ վերջնական ակորդը՝ կառավարության ծրագրի ընդունումը: Ես և իմ գործընկերները պետք է լծվենք այն աշխատանին, որը խոստացել են հայ ժողովրդին »:
Նախարարը նշել է, որ շատ է կարևորում հայ համայնքի հետ աշխատանքը, սփյուռքի ներուժը ՀՀ-ի զարգացման մեջ, ինչի համար պետք է հավելյալ ջանք գործադրել:
«Առանց մայր հայրենիքի սփյուռքը չի կարող գոյատևել: Շատ եմ կարևորում նաև Թուրքիայի հայ համայնքի դերը: Այստեղի հայ համայնքը մի փոքր ավելի անջատված է Հայաստանից»:
Արսեն Թորոսյանը ասել է, որ ՀՀ- ում վերջին ամիսներին վերացել է կոռուպցիան, տնտեսական մենաշնորհը.
«Մեզ համար շատ կարևոր է, որ փոխվի այն մտածողությունը, թե Հայաստանը թույլ է և դրամի կարիք ունի, այլ կարիք ունի զարգանալու և հարստացնելով այն մարդկանց, ովքեր կուզեն զարգացնեն այն: Մենք այլևս խեղճ չենք, թույլ չենք, մենք կարիք ունենք զարգանալու Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող հայերի շնորհիվ»: