Ռոբերտ Քոչարյանի գործով նախաքննությունն ավարտվեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննությունն այսօր՝ փետրվարի 15–ին, ավարտվել է: Այս մասին ասաց նրա պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը:
Նշենք, որ Քոչարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով։ Նա կալանքի տակ է։