Ինքնանպատակ դասեր չպետք է ունենանք. Պետք է իմանանք, թե ինչու ենք երեխայի ուղեղը լցնում այդ տեղեկատվությամբ. Փաշինյան
Մենք ինքնանպատակ դասեր ու դասաժամեր չպետք է ունենանք, երբ չենք ձեւակերպում, թե ինչի համար ենք երեխայի ուղեղը լցնում այդ տեղեկատվությամբ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 15-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, կրթական պրոցեսը պետք է ամբողջությամբ համապատասխանի մեր քաղաքական ու տնտեսական ռազմավարությանը: