Կրկնակի կբարձրանան պետական պատվերի շրջանակներում իրականացվող մանկական քիմիաթերապիայի գները
Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր facebook-ի էջում` տեղեկացնելով, որ այսօր մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է:
«Ի հավելումն մեր կողմից արդեն իսկ այս ուղղությամբ կատարված քայլերի` նախատեսում ենք կրկնակի բարձրացնել նաև պետական պատվերի շրջանակներում իրականացվող մանկական քիմիաթերապիայի գները, որպեսզի հիվանդանոցները կարողանան պատշաճ և որակյալ բուժօգնություն ցուցաբերել այս մասով։ Հրամանի նախագիծը պատրաստվում է։ Կծախսվի հավելյալ մոտ 50 մլն դրամ»,- տեղեկացրել է նախարարը։