Ուշագրավ բացահայտումներ ԱԻՆ-ում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Հաշվեքննիչ պալատը բավական ուշագրավ փաստեր է բացահայտել Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունում իրականացրած ստուգումների արդյունքում: Ընդ որում, բացահայտումների մեծ մասը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ ԱԻՆ-ը գլխավորում էր Դավիթ Տոնոյանը՝ Հայաստանի պաշտպանության ներկա նախարարը: Պարզվել է` դեռ Կարեն Կարապետյանի կառավարությունը պահուստային ֆոնդից ԱԻՆ-ին 21.4 մլն դրամ է հատկացրել, որի մի մասը պետք է ուղղվեր «Իսուզու» մակնիշի մեքենաների անվադողեր գնելուն: ԱԻՆ-ը 10.2 մլն դրամով 66 հատ անվադող է գնել, բայց դրանք չեն համապատասխանել «Իսուզու» մակնիշի մեքենայի անվադողերին: Թե ինչու են այդպես վարվել, մնում է միայն ենթադրել: ԱԻՆ-ում հայտնաբերվել է նաեւ բենզինի անհետացման փաստ. Թիկունքի եւ նյութատեխնիկական ապահովման վարչության կողմից ստացված 1 մլն 936 հազար դրամի պրեմիում տեսակի բենզինը ավտոմեքենաներին չի բաշխվել, սակայն մնացորդ չի առաջացել»:
Ավելի մանրամասն՝ օրաթերթի այսօրվա համարում