Զեյնալյանը կհանդիպի ցմահ դատապարտյալ հացադուլ հայտարարած Արմեն Տեր-Սահակյանին
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը 2018 թվականի մայիսից պարբերաբար այցելություններ է կատարում քրեակատարողական հիմնարկներ և դրանց շրջանակում հանդիպում իր հետ հանդիպման ցանկություն ունեցող բոլոր դատապարտյալներին: Այս մասին հայտնեցին Արդարադատության նախարարությունից:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարվող հերթական այցի ընթացքում նախարար Զեյնալյանը կհանդիպի նաև ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանին: Արդարադատության նախարարությունը հորդորում է դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանին դադարեցնել հացադուլը:
Այցի ժամկետների մասին նախարարությունից ոչինչ չասացին: