Ցմահ դատապարտյալը հացադուլ է հայտարարել, նա պահանջում է հանդիպում Արտակ Զեյնալյան հետ. ՔԿՎ
Ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը հացադուլ է հայտարարել: Այս մասին հայտնեց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
«Արմեն Տեր-Սահակյանը ցանկանում է ընդունելություն արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ: Միայն դա»,-ասաց նա:
Հարցին, թե արդեն որևէ արձագանք կա՞ Արդարադատության նախարարությունից, նա պատասխանեց` առայժմ ոչ:
Նոնա Նավիկյանը նշեց նաև, որ փետրվարի 12-ից հացադուլ հայտարարած Արմեն Խաչիկյանը դեռ չի դադարեցրել հացադուլը` պահանջելով գործի վերանայում: