Առաջիկայում 46 դպրոց կկառուցվի, կնորոգվի՝ դառնալով սեյսմակայուն և թեքահարթակներով, վերելակներով հարմարեցված (տեսանյութ)
«Սեյսմակայուն, ներքին հարմարություններով հագեցած, հաշմանդամության խնդիր ունեցող երեխաների համար թեքահարթակներ ու վերելակներ ունեցող 46 դպրոցներ ենք նախատեսում կառուցել և հիմնանորոգել հանրապետությունում առաջիկա տարիներին` ԱԶԲ հետ կնքված պայմանագրի հիման վրա», – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը։
Հրապարակման համաձայն՝ այս պահին շինարարություն է իրականացվում հետևյալ դպրոցներում․
- Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոց,
- Երևանի թիվ 135 հիմնական դպրոց,
- Երևանի թիվ 153 հիմնական դպրոց,
- Կապանի թիվ 7 հիմնական դպրոց,
- Նոր Խարբերդի թիվ 1 միջնակարգ դպրոց,
- Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոց: