Աշոտ Ղուլյանը հանդիպել է Արարատ Միրզոյանին
Այսօր ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախահահի
խորհրդական Անուշ Ղավալյանը։
«Արցախի խորհրդարանի արտաքին կապերի մեջ ՀՀ Ազգային ժողովի հետ
համագործակցությունն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում։ Իսկ հայկական երկու
հանրապետությունների խորհրդարանների միջև փոխհարաբերություններն արտահայտված են ամենաբարձր ինստիտուցիոնալ մակարդակով՝ ԱՀ ԱԺ - ՀՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությամբ։
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ քննարկելու միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա նիստի կազմակերպման հնարավորությունները և նիստի օրակարգում ներառվելիք հարցերի շրջանակը»,- գրել է նա: