Եթե Հայաստանում ձևավորվի ցանկացած տեսակի խնդրի լուծման համար պայքարող զանգված, հավատացե՛ք, մենք սկիզբ կդնենք բոլորիս համար ցանկալի Հայաստանին
Մենք Չենք Վճարելու 150 դրամ, ինչա թե վարչապետը նոր Բենթլի ա ուզում ֆեյսբուքյան էջը գրում է. «Ձև ունես՝ ժողովրդի փողերը քերի -լոզունգ, որով առաջնորդվում են մեր «սիրելի» օլիգարխիայի ներկայացուցիչները:Սովորաբար զարգացած և համամարդկային արժեքները գնահատող հասարակությունում օլիգարխիան կազմում է ինտելեկտուալ արիստոկրատ մասը, բայց Հայաստանը դա բացառություն է, և Հայաստանում օլիգարխիան հիմնականում կազմում է «տականք, սրիկա» մասը: Գազ, էլեկտրաէներգիա, հաց, սնունդ, երթուղային, ուսման վարձավճար-հերթը հասավ պետության տարածքի որոշ ոչ զբաղված հատվածին՝ կանգառներին:Իրադարձությունների նման զարգացումը միայն կարող է բերել մի բանի՝ օդի հարկ, քայլելու, խոսելու և, առհասարակ, ապրելու հարկերի առաջացմանը: Չես ուզում ապրել՝ քցի քեզ մոստից՝ ահա և այն երկրորդ կարգախոսը, որով շարժվում են մեր օլիգարխները:
Ցանկացած ոք, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, ունի իրավունք ազատ տեղաշարժվելու Հայաստանի Հանրապետության տարածքում, և ցանկացած որակավորում մարդու իրավունքների խախտում է: Այսինքն, որտեղ ուզեմ, այնտեղ էլ մեքենաս կկանգնեցնեմ ու աբսուրդ է մի կտոր հող վերցնել և այդ հողի վրա գումար աշխատել նման կերպ:Սա առնվազն սրիկայություն է:Փորձեմ ավելի մանրամասնել գրածս՝ ստացվում է, որ մենք «ոչխար» ենք ու հովիվները ոնց ուզում քշում են մեզ ու մենք ենթարկվում ենք, սակայն վերջին իրադարձությունները, կապված տրասպորտի թանկացման հետ, ցույց տվեցին մեր հովիվներին, այսուհետ ոչխարներին, որ մենք ոչխար չենք:Խնդրի լուծման համար մեզ պակասում է մի բան, դա այն է, որ ցանկացած հարցի դեպքում պետք է ոտքի կանգնեն ոչ միայն նրանք, ում առաջին է ոտնահարում այդ խնդիրը, այլ բոլորս միասին:Եթե Հայաստանում ձևավորվի մի զանգված՝ գոնե 20000 անդամով, ովքեր կպայքարեն ցանկացած տեսակի խնդրի լուծման համար, հավատացե՛ք, մենք սկիզբ կդնենք նոր, մեզ բոլորիս համար ցանկալի Հայաստանին:
Հատուկ ուզում նշել ոստիկաններին- Պարոնայք այսօր ունեք աշխատանք և կատարում եք ձեր աշխատանքը, հասկանում և ընդունում ենք դա, բայց պատկերացրեք որ վաղը չեք ունենա այդ աշխատանքը ու ձեր երեխաները մեր պես դուրս կգան բողոքելու, պահանջելու և ինչ որ մեկը ձեր նման կխոչնդոտի նրան , ու դուք ձեզ չեք ների քանի որ այսօր դուք նպաստում եք նրան որ ձեր երեխաները ավելի վատ ապրեն քան մենք.......
Հ՚Գ՚Այսպես շարունակվեց, վերջում սեփական բնակարանի դռան առջև շոր դնելու համար էլ ենք հարկ ուզելու…»