«Այցելեցի հերթական մաքուր օդով հանրային սննդի հաստատությունը»․ Արսեն Թորոսյան
Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել․
«Ռեստորատորների միության համակարգող Աշոտ Բարսեղյանի հրավերով այցելեցի հերթական մաքուր օդով հանրային սննդի հաստատությունը։
Մյուս շաբաթ նրանց հետ կքննարկենք մեր նոր օրենքի հետ կապված հարցեր, որպեսզի մաքուր օդի քաղաքականությունը առավելագույնս արդյունավետ ներդրվի մեր երկրում»։